Նկարագրություն:
Միջին դպրոցի սովորողների մի խումբ օգոստոսի 19-ից 24-ը Էմանուել Ագջոյանի ղեկավարությամբ Բյուրականում մասնակցեց Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության (Հասկ) կազմակերպած բանակումին: Մենք՝ դասավանդողների և սովորողների մի խմբով, մասնակցեցինք բանակումի պաշտոնական փակմանը: Ես ինքս երբեք չէի եղել սկաուտական ճամբարում, և շատ բան ինձ համար նոր էր և հետաքրքիր: Ճամբարը ղեկավարում էին ոգևորված և եռանդուն երիտասարդներ: Ճամբարականները Հայաստանի տարբեր մարզերի 350-ին մոտ 12-14 տարեկաններն էին: Տեղանքը հրաշալի էր, տրամադրությունը՝ տոնական: Երևում էր, որ սկաուտական ճամբարականները իրենց լավ են զգում: Հուսով եմ, որ կրթահամալիրի և Հասկի համագործակցությունը շարունակական կլինի: