Նկարագրություն:
Կրթահամալիրը ճանաչելու, համագործակցելու, ավագ դպրոցում հայագիտության համատեղ դասարան ստեղծելու նպատակով հուլիսի 19-ին կրթահամալիր էր այցելել Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի, Ընծայարանի տեսուչ հայր Տաճատը։ Կրթահամալիրի տնօրենը հյուսիս-արևելք շրջայցով ներկայացրեց կրթական բաց, համայնքային միջավայրը, ամառային ճամբարները, խոսեց եկեղեցի-դպրոց անանջատ գործելու կարևորության, այս ուղղությամբ կրթահամալիրում արվող քայլերի մասին։ Հանդիպումն ամփոփվեց գրադարանում՝ կրթահամալիր աշխատանքի համար դիմած մասնագետների հետ քննարկում-զրույցով։