• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ահմետ Թունցի տպավորությունները ճամփորդությունից

Հինգշաբթի՝հունվարի26-ին, այցելեցինք Ջրվեժի ազգային արգելոց՝ սահելու և սահնակ  քշելու: Ճանապարհին անցկացրած  ժամը իրոք արժեր, քանի որ արգելոցը բնականհ րաշալիք էր: Սահելու  համար կար համապատասխան սարալանջ, որը ծածկված էր շատ ծառերով: Ամենուր կանաչ և սպիտակ էր: Մինչ այդ ես երբևէ  չէի սահել, և դա ինձ համար  առաջին փորձառությունն էր: Չնայած, այնքան էլ լավ չէի կարողանում, ես հաճույք էի ստանում: Մենք խաղացինք ձնագնդիկ, սահեցինք, այնուհետև միասին նախաճաշեցինք: Շատ հիանալի վայր էր:

Ջրվեժից հետո գնացինք Գառնի, որի ճանապարհին անցկացրինք ևս 30 րոպե: Մենք այցելեցինք Գառնիի  հեթանոսական տաճար, որը կառուցվել է մ.թ.ա. առաջին դարում և նվիրված է եղել արևի աստված Միհրին: Թվում էր, թե տաճարը կառուցվել է վերջերս, բայց այն տակավին պահպանել է հին ժամանակների շունչը: Հրաշալի էր ոչ միայն տաճարը, այլև միջավայրը: Ետևում տեսարանը ընդգրկում էր սպիտակ լեռներ և կանաչ անտառներ,  հրաշալի գետ և ամպերի մեջ թաքնված ձմեռային արև: Օրը հաճելի էր թե՛ ինձ, թե՛ սովորողների համար, քանի որ մենք գտնվում էինք բնության գրկում, ինչը հրաշալի զգացողություն է

Թարգմանեց Սոնա Բեզիրգանյանը