• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Չենք թողնի անմշակ տարածք

Նկարագրություն: 
Յուրաքանչյուր օր աշխատում ենք կրթական պարտեզում, կռիվ ենք տալիս ամեն մի թիզ հողի ու քարի հետ: Այսօր էլ վարդեր տնկեցինք մեր վարդանոցում: Դեռևս կան անմշակ հողակտորներ, որոնք քայլ-քայլ վերածում ենք ծաղկաստանի: Վարդի թփերը, որոնք տնկեցինք վարդաստանում և որոշ ազատ տեղերում, ձեռք բերեցինք կրթական պարտեզի հարակից տարածքից, որտեղ դրանք չէին մշակվում, անուշադրության էին մատնված: Ջրեցինք կասկադի բոլոր ծառերը: Արթուր Գրիգորյան