• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գործընկերության սկիզբ...

Դիջիթեքի հայտերի հետ միասին, ավելանում են նաև գործընկերները: Երեկ IUnetworks-ում ներկայացրեցինք Հանրակրթական Դիջիթեքը, ծրագիրը, ցույց տվեցինք նաև Դիջիթեք 2016-ին ներկայացված հայտերից մի քանիսը, ամեն ինչ պատմեցինք Դիջիթեքի ու մեր դիջի գործունեության մասին:

Մարդիկ կային, որ ներկայացման կեսից միացան մեզ, բայց հետաքրքիրն այն է, որ ներկաները իրենք սկսեցին պատմել այն ամենը ինչը որ մենք քիչ առաջ ներկայացրել էինք, այն էլ ի՜նչ ոգևորությամբ... ուրեմն... հավանել էին Դիջիթեքը ու նրա նպատակները:

Ըհը... հիմա կարող ենք ասել, որ «Գործուն աջակցություն Հանրակրթական Դիջիթեքին, Հանրակրթական Դիջիթեքի տարածում» անվանակարգի պատասխանատուներ Հերմինե Անտոնյանի, Նազելի Տեր-Պետրոսյանի և Տիգրան Սերոբյանի շնորհիվ մենք ունենք նոր գործընկեր՝ IUnetworks LLC-ն:

Ուրախ ենք մեր նոր գործընկերության առիթով... 

IUnetworks LLC-ն մեր հանդիպման ու ներկայացման մասին գրել է իր Ֆեյսբուքյան էջում:

Աղբյուրը՝ digitech.mskh.am