• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Քայլք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ճարտարապետի հետ

Նկարագրություն: 
Ապրիլի 17-ին Կրթական պարտեզի Սարալանջի նախագիծը քննարկելու-համաձայնեցնելու նպատակով կրթահամալիրի տնօրենը տեղում հանդիպեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ճարտարապետի հետ։ Սարալանջով կրթահամալիրի հյուսիս աշխատանքային քայլքի ընթացքում տիար Բլեյանը ճարտարապետի ուշադրությունը հրավիրեց հատկապես դեպի սարալանջ բերող բոլոր կողմերից անցումների, հարող տարածքների լուծումների վրա։ Հյուսիսային դպրոցում մանրամասն նայեցին կրթահամալիրի կողմից առաջարկվող նախագիծը քարտեզի վրա, տիար Բլեյանը ներկայացրեց մոտեցումը, ճարտարապետն իր առաջարկներն արեց ճանապարհների ներառականությանն ուղղված։ Հաջորդ գործնական հանդիպումը նախատեսվում է նախագիծը նախագծողի հետ։