• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գործնական պարապմունք Զիկատարի անտառում

Այսօր առավոտյան մեզ՝ ճամբարականներիս, անակնկալ էր սպասվում. մենք հյուրընկալեցինք անտառագետ Սեյրան Ազատյանին, ով մեզ պետք է ծանոթացներ արգելավայրի բուսական աշխարհի հետ: Մենք շատ ուրախացանք, որովհետև մեզ հետաքրքրում էր ամեն ինչ, որ տեսնում էինք անտառում: Պարզվեց, որ պարոն Ազատյանը շատ անգամներ էր եղել արգելավայրում և մանրամասնությամբ ծանոթ էր անտառի բոլոր գաղտնիքներին:
Կազմակերպվեց շրջայց անտառում, որի ընթացքում գործնական հետազոտություններ էինք կատարում: Անտառի այն մասը, որտեղ մենք շրջում էինք, կոչվում էր Հաճարենու անտառ: Անտառի ծառերը հիմնականում տնկել էին տեղացիները յոթանասունական թվականներին: Մենք սկսեցինք մեր հետազտությունը, որը կոչվում էր տոքսացիա. երկմատ չափիչով չափեցինք ծառերից մեկի տրամագիծը, GPS-ի միջոցով իմացանք, թե ծովի մակարդակից քանի մետր բարձրության վրա էինք, իմացանք անտառի խոնավությունը, սիլվա կոչվող սարքն մեզ օգնեց որոշել ծառի բարձրությունը, իսկ շաղափով անվտանգորեն իմացանք ծառի տարիքը…
Այսպիսով ծանոթանալով անտառի հարստությանը, անտառագետի գործին մի քիչ հմտանալով գոհ ու երջանիկ վերադարձանք ճամբար:
Օրը հաջողվեց: 
Անի Հարությունյան՝ Ստեփանակերտի համար 11 ավագ դպրոց