Նկարագրություն:
Ապրիլի 7-ին դասավանդողների մի խմբով, տիար Բլեյանի հետ միասին ուխտագնացության էինք: Ժամը 11.00-ին Գեղարդի վանքում մասնակցեցինք պատարագի: «Գեղարդ» երգեցիկ խմբի Պատարագի հրաշալի կատարում էր: Պատարագից հետո ուղևորվեցինք Կոտայքի մարզի Արզական գյուղ: Ճանապարհին մեզ համար հայտնաբերեցինք մի նոր տարածություն, մի նոր եկեղեցի՝. Թեղենիքի Սուրբ Նահատակյացը: Եվս մի քանի գյուղ, ճանապարհ, հայրենագիտություն, արշավ ու նոր ուխտատեղի՝ Նեղուցի վանք, Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցի: Մնացածը՝ պատմելու չէ: Այս անգամ էլ մեդիածափահարություններ ու շնորհակալություն սիրելի տիկին Կարինեին՝ հայրենագիտական բացահայտումների համար: