• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեթոդական սեմինար Մարիետ Սիմոնյանի հետ

Այսօր մեթոդական սեմինարի  երկրորդ օրն է  և այն վարում է տիկին Մարիետը: Սեմինարի ընթացքում քննարկվում էին նախագծային աշխատանքին ներկայացվող պահանջները: Այս  մի քանի օրվա  սեմինարների ընթացքում պետք  է ստեղծել ավագ դպրոցի  սաների համար արտասահմանյան գրականության մեդիափաթեթ: Տիգրան Հայրապետյան գրադարանի արտասահմանյան գրականության բաժնից  ընտրում ենք տարբեր ստեղծագործություններ, և վերլուծում դրանք: Այդ ամենը տեղադրվում է բլոգում,  ծանոթանալով  մեկս մյուսի ընտրած ստեղծագործությանը,  սկսում ենք «կարծիքներ» բաժնում քննարկել, թե ինչքանով է դրանք՝ համապատասխանում այդ տարիքի սանին: Առաջադրանքը շարունակվում է, հաջորդ օրերի համար նույնպես պետք է ընտրել ստեղծագործություններ, որոնք կքննարկվեն սեմինարի ընթացքում՝ մեդիափաթեթն ամբողջական դարձնելու համար:

Հետևեք սեմինարի ընթացքին: