Նկարագրություն:
Հուլիսի 25-ին կրթահամալիրի հյուրերն էին Հայ բարեգործական ընդհանուր միության հայաստանյան գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը, «Անդրանիկ» սկաուտական ճամբարի ղեկավար, ՀԲԸՄ-ՀԵԸ Լիբանանի վարիչ-տնօրեն Գևորգ Սանթուրյանը: Շրջեցին Դպրոց-պարտեզում, ծանոթացան ամառային պարտեզին, ճամբարներին, ուսուցողական միջավայրին, պայմաններին: Եղան «Ռոբոտաշինությունը դպրոցում» վերապատրաստում անցնող խմբերում, խոսեցին մասնակիցների հետ: Հանդիպումը շարունակվեց Մեդիակենտրոնում, որտեղ Իզմիրի տիեզերագիտական միջազգային, «Ասպետ» ռազմա-մարզական, «Էկոտուր» ճամբարների ղեկավարները ներկայացրին իրենց պրեզենտացիաները: Ներկայացվեց նաև «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը, բլոգը: Վերջում քննարկվեց Լոռու մարզի «Անդրանիկ» ճամբարում oգոստոսի 10-20-ը կրթահամալիրի տիեզերագիտական-բնագիտական-տեխնիկական-թարգմանչական-հայրենագիտական-արշավական բաց Ճամբար անցկացնելու հետ կապված հարցեր: