Հարգելի գործընկերներ, ինչպես հայտնի է, սկսել է կրթահամալիրի 2013-2016 թթ զարգացման ծրագրի նախագծի մշակման աշխատանքը, որի համակարգումը իմ առաջարկով ստանձնել է Վահրամ Թոքմաջյանը։ Պայմանավորվածության համաձայն նախագծի մշակումը պիտի կազմակերպվի այնպես, որ յուրաքանչյուր աշխատողի, միջին և ավագ դպրոցի սովորողի, ծնողի, գործընկերոջ մասնակցության հնարավորություն տրվի։ Ծանոթացեք Վահրամ Թոքմաջյանի առաջին մշակմանը` որպես նախնական պատկերացման փորձ: Մինչև փետրվարի 25-ը Ձեր փորձը, Ձեր պատկերացումը կոնկրետ առաջարկների բերեք` որպես լրացում տեքստին։ Այս փուլից հետո կորոշվի նախագծի մշակման հետագա կազմակերպումը։