Մենք ուժեղ ենք, մենք կանք, երբ միասին ենք:
Մենք բոլորս ծնվել ենք սեփական երազանքներով և նպատակներով:
Մենք հասկանում ենք՝ ինչ է ազատությունը….
«Մենք ուժեղ ենք, մենք կանք, երբ միասին ենք», — գրում է Ալլա Մալխասյանը:
«Երբ ինձ հարցնում են՝ ի՞նչ է ազատությունը, միշտ պատկերացնում եմ բանտարկված թռչունի, ում պահում են վանդակի մեջ՝ զրկելով ազատությունից», — մտորում է Սոֆի Նահապետյանը:
«Ազատությունն սկսում է մտքից: Եթե մտքերով տարված՝ վախենում ես անել ինչ-որ քայլ, քո ուղեղը ծրագիր է տալիս, ու դու մտովի արդեն պատկերացնում ես՝ կլինի՞, թե՞ ոչ:» — գրում է Իռեն Բադալյանը: