• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Ուդուլի» փառատոնը

Նկարագրություն: 
Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրի տարածքում անցկացվեց տոլմայի 5-րդ ավանդական «Ուդուլի» փառատոնը, որը նվիրված էր Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին: ժյուրիի կազմում էին Զառա Արամյանը (Համով Զառա), «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը, երգչուհի Լեյլա Սարիբեկյանը, երգիչներ Արսեն Գրիգորյանը (Մրո), Դավիթ Ամալյանը, Սասուն Պասկևիչյանը, գուսան Հայկազունը և այլք: Uduli (խաղող) = հայոց տոլի՝ վայրի խաղող, խաղողի վազ: Փաստորեն «տոլմա» բառը ծագում է հայերեն «տոլի» բառից և նշանակում է խաղողածին: Ժյուրիին և հյուրերին ներկայացվեց շուրջ 60 տեսակի տոլմա: Անցկացվեց նաև մրցույթ՝ «Լավագույն համ», «Լավագույն մտահղացում», «Լավագույն ձևավորում» անվանակարգերում: «Մուսա լեռան» հերոսամարտի հուշահամալիրի տարածքում կազմակերպվող «Ուդուլի» փառատոնը նպատակ ունի տարածել և մասսայականացնել ազգային ճաշատեսակները, մոռացությունից վեր հանել նրա բազում տարատեսակները, հանրությանը ներկայացնել պատրաստման եղանակները և նրա պատմությունը: Այն նաև հնարավորություն է տալիս տեղացի ժողովրդին վաճառելու իրենց արտադրանքն ու ներկայացնելու իրենց ավանդույթները: Արդեն ստեղծվել է մի գաղափար, որը կոչվում է փառատոնային տուրիզմ, որը կիրառվում է աշխարհում (գինու, խորովածի փառատոն): Փառատոնն ուղեկցվում էր ազգային երգ ու պարով: Հ.Գ. Մտածում եմ՝ ինչ վատ կլինի՝ այսուհետ մենք էլ մասնակցենք: Էնպես որ, սիրելի՛ խոհարարներ, մտածե՞նք: