Հրավիրում եմ աշխատանքի կրթահամալիրի փոխտնօրենի թափուր պաշտոնի համար։
Ներկայացվող պահանջներ են.
- բարձրագույն կրթություն
- կրթության բնագավառի օրենսդրության իմացություն
- «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի իմացում և ընդունում
- մանկավարժական-մեթոդական աշխատանքի փորձ։
Աշխատանքի նկարագրությունը
Կրթահամալիրի փոխտնօրենը.
- ղեկավարում է կրթահամալիրի կանոնադրությամբ որոշված մասնաժողովի աշխատանքները.
- համակարգում է մասնախմբերի, մանկավարժական լաբորատորիաների, մանկավարժական խմբերի աշխատանքները.
- համակարգում է հեղինակային կրթական ծրագրի մշակման աշխատանքները.
- կազմակերպում է հեղինակային կրթական ծրագրի իրականացմանը վերաբերող ուսումնասիրություններ.
- կատարում է կրթահամալիրի գործունեությունից բխող ընթացիկ աշխատանքներ:
Հայտում ընդգրկված հարցեր.
- անուն, ազգանուն
- հեռախոս, էլեկտրոնային հասցե, սոցցանցի հասցե
- կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի առանձնահատկությունները։
Բաց մրցույթին մասնակցելու համար մինչև նոյեմբերի 25-ը պետք է [email protected] հասցեով ուղարկել ինքնակենսագրություն (CV), հայտ։