• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աշխատանքի հրավեր

Հրավիրում եմ աշխատանքի կրթահամալիրի փոխտնօրենի թափուր պաշտոնի համար։

Ներկայացվող պահանջներ են.

  • բարձրագույն կրթություն
  • կրթության բնագավառի օրենսդրության իմացություն
  • «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի իմացում և ընդունում
  • մանկավարժական-մեթոդական աշխատանքի փորձ։

Աշխատանքի նկարագրությունը

Կրթահամալիրի փոխտնօրենը.

  • ղեկավարում է կրթահամալիրի կանոնադրությամբ որոշված մասնաժողովի աշխատանքները.
  • համակարգում է մասնախմբերի, մանկավարժական լաբորատորիաների, մանկավարժական խմբերի աշխատանքները.
  • համակարգում է հեղինակային կրթական ծրագրի մշակման աշխատանքները.
  • կազմակերպում է հեղինակային կրթական ծրագրի իրականացմանը վերաբերող ուսումնասիրություններ.
  • կատարում է կրթահամալիրի գործունեությունից բխող ընթացիկ աշխատանքներ:

Հայտում ընդգրկված հարցեր.

  • անուն, ազգանուն
  • հեռախոս, էլեկտրոնային հասցե, սոցցանցի հասցե
  • կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի առանձնահատկությունները։

Բաց մրցույթին մասնակցելու համար մինչև նոյեմբերի 25-ը պետք է [email protected] հասցեով ուղարկել ինքնակենսագրություն (CV), հայտ։