• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շարունակում ենք շրջել

Հավաքը շարունակեցինք Միջին դպրոցի մյուս դասարաններում։ Մենք հյուրերի հետ եղանք 7- րդ դասարաններում։ Դրանցից մեկում ռուսերենի ժամ էր։ Դասը վարում էր Ժաննա Ալբերտովնան և նա մեզ ցույց տվեց, թե ինչպես են երեխաները ռուսերեն տարբերակով տեսաֆիլմեր պատրաստում և տեղադրում Միջին դպրոցի կայքում։ Հաջորդ դասարանում ընկեր Արմինեն վարում էր արվեստի դաս, ներկայացնելով Վերածննդի ժամանակաշրջանի նկարչի և նրա ստեղծագործությունները։ Իսկ հետո իջանք ֆիզիկայի լաբորատորիա, որտեղ մի աշակերտ դասը պատմում էր էլեկտրոնային տարբերակով։ Տեսնելով այդ ամենը՝ միստր Յուրան վերհիշեց իր  դպրոցական տարիները, երբ իրենք այդ ամենը միայն պատկերացնում էին։ Հյուրերը շարունակում են ծանոթանալ կրթահամալիրի հետ, իսկ մենք փորձում ենք լավ ներկայանալ