Նկարագրություն:
Ապրիլի 13-ին կրթահամալիրի կազմակերպիչների, հայրենագետների, դպրոցների ղեկավարների երեսուն հոգանոց խումբը կրթահամալիրի տնօրեն տիար Բլեյանի մասնակցությամբ մանկավարժական աշխատողների սեմինարն անց կացրեց Այրուձի հեծյալ ակումբում: Մեզ դիմավորեց ակումբի հիմնադիր-ղեկավար Գագիկ Փարադյանը, պատմեց ակումբի ստեղծման և գործունեության մասին: Միջավայրը խնամված էր՝ ամենուրեք փայտյա, ծղոտե մտածված լուծումներով: