«Ազատ խոսքի ամբիոն» ակումբը 2012-2013 ուս. տարվա երկրոդ կիսամյակում նախատեսում է. կրթահամալիրում գործող ակումբների և դպրոցների, ուսումնական հաստատությունների, հասարակագիտական և փորձագիտական շրջանակների, հասարակական կազմակերպությունների, ուսանողության, քաղաքացիական նախաձեռնությունների ու շահագրգիռ խմբերի, ինչպես նաև կառավարական օղակների հետ համագործակցությամբ կազմակերպել քննարկումներ, սեմինարներ հասարակական-քաղաքական բազմաբնույթ խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ:
«Ազատ խոսքի ամբիոն» ակումբը նախատեսում է առավել ակտիվորեն ներգրավվել ուսումնական տոնացույցով որոշված նախագծերին, ինչպես նաև հանդես գալ նոր ուսումնական նախագծերի մշակմամբ և իրականացմամբ: Փետրվարի առաջին տասնօրյակում նախատեսվում է ավարտին հասցնել և ներկայացնել ակումբի կայքը՝ ինչը կնպաստի առավել արդյունավետ օգտագործել համացանցի (mskh.am, բլոգեր, սոց. ցանցեր և այլն) ընձեռած հնարավորությունները:
«Ազատ խոսքի ամբիոն» ակումբը ստորև ներկայացնում է կիսամյակային ծրագրով նախատեսված ուս. նախագծերի և միջոցառումների ցանկը, անցկացման պարբերականությունը և ժամկետները.
Ա. Երանոսյան