• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Ազատ խոսքի ամբիոն» ակումբ. 2012-2013 ուս. տարվա երկրորդ կիսամյակ

«Ազատ խոսքի ամբիոն» ակումբը 2012-2013 ուս. տարվա երկրոդ կիսամյակում նախատեսում է. կրթահամալիրում գործող ակումբների և դպրոցների, ուսումնական հաստատությունների,  հասարակագիտական և փորձագիտական շրջանակների, հասարակական կազմակերպությունների, ուսանողության, քաղաքացիական նախաձեռնությունների ու շահագրգիռ խմբերի, ինչպես նաև կառավարական օղակների հետ համագործակցությամբ կազմակերպել  քննարկումներ, սեմինարներ հասարակական-քաղաքական բազմաբնույթ խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ:  

«Ազատ խոսքի ամբիոն» ակումբը նախատեսում է առավել ակտիվորեն ներգրավվել ուսումնական տոնացույցով որոշված նախագծերին, ինչպես նաև հանդես գալ նոր ուսումնական նախագծերի մշակմամբ և իրականացմամբ: Փետրվարի առաջին տասնօրյակում նախատեսվում է ավարտին հասցնել և ներկայացնել ակումբի կայքը՝ ինչը կնպաստի առավել արդյունավետ օգտագործել համացանցի (mskh.am, բլոգեր, սոց. ցանցեր և այլն) ընձեռած հնարավորությունները:

«Ազատ խոսքի ամբիոն» ակումբը ստորև ներկայացնում է  կիսամյակային ծրագրով նախատեսված ուս. նախագծերի և միջոցառումների ցանկը, անցկացման պարբերականությունը և ժամկետները. 

  •  ակումբային աշակերտական խորհուրդ, խորհրդի նախագահի ընտություն (նախագիծ) - փետրվար,
  •  սեմինարներ, քննարկումներ - ամիսը՝ առնվազն երկու անգամ,
  • ներակումբային քննարկում-բանավեճ - յուրաքանչյուր շաբաթ,
  • թիմային բանավեճ - ամիսը՝առնվազն մեկ անգամ,
  • անհատական բանավեճի առաջնություն (ուսուցիչներ)- փետրվար-մարտ,
  • անհատական բանավեճի առաջնություն (աշակերտներ)- ապրիլ,
  • «Իմ ուսուցիչը» (նոր նախագիծ)- յուրաքանչյուր շաբաթ,
  • «Բլոգ տասնյակ» (նոր նախագիծ) - յուրաքանչյուր շաբաթ:                

Ա. Երանոսյան