Այսօր կրթահամալիրի բոլոր ուսուցիչներին հյուրընկալել է Դպրոց պարտեզը:
Իրենց հատուկ հյուընկալությամբ էին դիմավորում բոլորին, ուղեկցում էին դասարանները, որտեղ պետք է մասնակցեին սեմինարներին:
Դասասենյակների դռների վրա փակցված էին սեմինարների ու սեմինարավարների անունները, որպեսզի յուրքանչյուրը կարողանա հեշտությամբ կողմնորոշվել:
Ինչպես երեկ, այսօր էլ օրվա ռեժիմը կազմակերպված է երկու բաժնով. առարկայական սեմինարները զբաղեցնելու են օրվա առաջին մասը, իսկ երկրորդ մասում ուսուցիչները զբաղված են լինելու դիջիթեքյան նախապատրաստումներով:
Ընդմիջմանը սպասվում է համեղ հյուրասիրություն: