Այսօր info.mskh և TV mskh ակումբները համատեղ այցելեցին ազգագրագետ, նկարիչ Լուսիկ Ագուլեցուն:
Մենք նախատեսել էինք, որ տիկին Լուսիկին հյուընկալենք մեզ մոտ, սակայն նա այնքան զբաղված էր նախատոնական այս եռուզեռի մեջ, որ խնդրեց մենք գնանք իր տուն:
Ու իսկապես լավ էր, որ գնացինք ու առիթ ունեցանք լինել նրա` թանգարանային տանը: Հայկական շունչը ամեն մանրուքի մեջ զգացվում էր: Ամենատպավորիչը տոնական ծառն էր: Նա ասաց, որ սա չի կարելի անվանել տոնածառ, քանի որ այն մարդիկ ասոցացնում են եղևնու հետ: Նրա տանը ավելներից պատրաստած տոնական ծառ էր, որ զարդարված էր մրգերով ու տիկնիկներով: Տիկնիկնրը ևս հայկական տարազներով էին:
Տիկին Լուսիկը մեզ հետ հարցազրույցից հետո մեզ ցույց տվեց նաև իր տիկնիկների հավաքածուն: Ամեն մեկի մասին այնքան ասելիք կար... Ափսոս, որ մենք մի փոքր շտապում էինք կրթահամալիրի երթուղայիններին հասնելու համար: Չնայած` նա էլ շատ զբաղված էր, մի քանի հեռուստաընկերություններից ու կազմակերպություններից զանգեցին` խնդրելով, որ իրենց էլ հարցազրույց տա կամ ձևավորում անի:
Հարցազրույցը շուտով ձեզ կներկայացնենք տեսատարբերակով: Դա կլինի info և TV ակումբներիհամատեղ աշխատանքը:
Լիլիթ Աղաջանյան
info.mskh ակումբ