• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեր սիրելի շրջանավարտներին

Գիշերը մտորելու, արարելու իրական մի ժամանակ է, երբ փորձում ես ամփոփել անցած օրդ, խորհել ձեռքբերումներիդ կամ ձախողումներիդ մասին: Ուզում եմ իմ սրտի խոսքը ձոնել մեր բոլոր շրջանավարտներին, հատկապես Սեբաստացիներին`մաղթելով, որ միշտ հիշեն. պետք է կյանքում մարդ ահռելի  կամքի ներուժ ունենա, որպեսզի ձերբազատվի, մաքրվի ամեն տեսակ մոլուցքներից, քննադատություններից և  տարատեսակ վախի բնազդներից, առհասարակ անկախանա բոլոր թյուր կարծիքներից, ինչու չէ նաև ծափահարություններից և անի այն, ինչ ճիշտ ու անհրաժեշտ է համարում: Վստահ եմ, որ Սեբաստացի շրջանավարտներց շատերն են ՃԻՇՏ ապրում, ստեղծում:

Ձեր աչքերում` կրակ ու լույս,

սեր ու բերկրանք, խինդ ու թախիծ,

ալիքների` մրրիկ ուժգին,

հոգիների` ճիչ ու քրքրջ:

 

Ձեր շուրթերին վարդեր բուրյալ,

տերևների` անշշուկ պար,

աստղերի փայլ, խոսքի ճողփյուն,

անուրջների` մեղմիկ պոռթկում:

 

 

Ձեր սրտերում` մեղմիկ զեփյուռ,

անուշաբույր կյանքի աղբյուր,

սիրո ուղի, փառքի դափնի,

աշնանային լուռ մեղեդի:

 

Ձեր ձեռքերում պարարտ մի հող,

հոգիներում` կրակ վառվող,

քարից` կոթող, ծովից` կաթիլ,

արևից` լույս, հավատքի հույս: