• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեր հյուրերը համար 181 դպրոցից

Այսօր մայիսյան յոթերորդ հավաքի երկրորդ օրն է, և կրթահամալիրը  ներկայացնում է հեղինակային կրթական ծրագրերի կազմակերպումը Միջին և Ավագ դպրոցներում:

Օրվա մեկնարկը տրվեց միասնական պարապմունքով, որից հետո, ծրագրին ծանոթանալու համար կրթահամալիր այցելեցին համար 181 դպրոցի իններորդ դասարանի աշակերտները: Նրանք եղան Մայր դպրոցի ընթերցասրահում, գրադարանում, լաբորատորիայում, ջերմոցում և տեխնոլոգիայի սրահում: Ծանոթացան կրթահամալիրին ու նրա գործունեությանը: Հյուրերը շատ զարմացան, երբ իմացան, որ կրթահամալիրում կա WiFi ինտերնետ կապ: Տպավորված էին դպրոցի բաց դռներով, ուսուցիչների բարեհամբույր վերաբերմունքով: Ոմանք հետքրքրված էին ավագ դպրոցով ու հարցեր էին տալիս ծրագրի ղեկավար Մարիետ Սիմոնյանին: Նա էլ սիրով պատասխանում էր:

Նրանք խոստացան այս օրվա ընթացքում լինել նաև Գեղարվեստի դպրոցում և ծանոթանալ նրանց կրթական ծրագրին նույնպես: