Այսօր մենք` Դպրոց-պարտեզի լրագրողներս,«Մետրո թատրոն»-ում էինք, որտեղ տեղի էր ունենում «Նռան հատիկ» մանկապատանեկան թատերական փառատոնը: Մենք դիտեցինք Ժան Բատիստ Մոլիերի «Երևակայական հիվանդը» ներկայացումը, որը խաղում էին թիվ 27 դպրոցի սովորողները: Մեզ շատ դուր եկավ ներկայացումը. փոքրիկ դերասանները շատ լավ էին խաղում բեմի վրա: