• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2013-2014 ուստարվա դասընթացների ծրագրերի մշակման (լրամշակման), փորձաքննության կազմակերպման աշխատակարգ և ժամանակացույց

Ապրիլի 1-20 2013-2014 ուստարվա ուսումնական պլանների նախագծերի առցանց քննարկում դպրոցների ենթակայքերում. քննարկումը վարում են դպրոցների ղեկավարները։

Ապրիլի 20-21  2012-2013  ուստարվա դասընթացների ծրագրերի, տարվա ընթացքում առաջացած խնդիրների, առարկայական ծրագրին ներկայացվող պահանջների առցանց քննարկում mskh.am-ում. քննարկումը վարում են ծրագրերի հեղինակները
Ապրիլի 22-ի, մայիսի 8-ի մասնաժողովներում 2013-2014 ուստարվա ուսումնական պլանների նախագծերի, ըստ կրթական ծրագրերի ուսումնական միջավայրին, ուսուցման միջոցներին, ուսուցման կազմակերպմանը ներկայացվող պահանջների, լրամշակվող առարկայական ծրագրերի ցանկի, մշակվող առարկայական ծրագրերի ցանկի, ծրագրաստեղծ աշխատանքային խմբի ներկայացում. դպրոցների ղեկավարներ, ծրագրերի կենտրոնի ղեկավար

Ապրիլ-հունիս ծրագրերի մշակման-լրամշակման, ներքին փորձաքննության  առաջին փուլ
Հունիսի 20-30  լրամշակված ծրագրերի նախագծերի հրապարակում, առցանց քննարկումներ mskh.am-ում

Հուլիսի 1-10  ծրագրերի արտաքին փորձաքննության 1-ին փուլ
Հուլիսի 1-10  մշկվող առարկայական ծրագրերի նախագծերի հրապարակում, առանց քննարկում mskh.am-ում
Հուլիսի 1-օգոստոսի 10  ծրագրերի մշակման-լրամշակման, ներքին փորձաքննության 2-րդ փուլ
Օգոստոսի 12-20  ծրագրերի արտաքին փորձաքննության 2-րդ փուլ. մասնաժողովներում 2013-2014 ուստարվա ծրագրերի ներկայացում
Օգոստոսի 20-ից  ծրագրերի ներկայացում ԿԳՆ

Աշխատողները

2013-2014 ուստարվա դասընթացների ծրագրերի մշակման-լրամշակման աշխատանքով զբաղվողները կրթահամալիրի մանկավարժական աշխատողներն են,  կազմակերպիչները` կրթահամալիրի մասնաճյուղերի ղեկավարները։ Նրանք համաձայնեցված ներկայացնում են ծրագիր մշակող-լրամշակողների թեկնածությունը, նրանց հետ կազմում-ներկայացնում են աշխատանքի կատարման, ներքին փորձաքննության, արտաքին փորձաքննության, հանձնման անհատական պլանները (ժամանակացույցները), հետևում են դրանց կատարմանը, մասնակցում են ծրագրերի առցանց քննարկումներին։
Ծրագիր մշակող-լրամշակող մանկավարժական աշխատողը մասնաճյուղի ղեկավարի հետ կազմում է անհատական աշխատանքային պլանը, որտեղ նշում է կրթահամալիրում չաշխատող այն մասնագետի անունը, ում տալու է աշխատանքը փորձաքննության, վարում է ծրագրի առցանց քննարկումները։ 

Փորձաքննություն
Ներքին փորձաքննության համար աշխատանքը հատվածաբար (շաբաթական առնվազն մեկ անգամ պարբերականությամբ) ներկայացվում և քննարկվում է mskh.am-ի սոցիալական ցանցում («Հեղինակային կրթական ծրագրեր» էջում` առարկայական ծրագրերի մեջ): Քննարկումը բաց է: Ծրագրերի առցանց քննարկմանը մասնակցելը կրթահամալիրի դասավանդողի համար պարտադիր աշխատանք է: 
Արտաքին փորձաքննության համար.

  • ծրագրի հեղինակները իրենց աշխատանքը տալիս են կրթահամալիրում չաշխատող, հանրապետությունում հայտնի մասնագետի, ով գրավոր ուղարկում է իր դիտողությունները, առաջարկությունները, կարծիքը.
  • կրթահամալիրը աշխատանքներն ուղարկում է գործընկեր հաստատություններ` նրանց մասնագետների փորձաքննությանը։

Ընդունում
Փորձաքննությունից հետո վերամշակված ծրագիրը կրթահամալիրի մասնաժողովի ներկայացմամբ ուղարկվում է կրթության ու գիտության նախարարություն: Նախարարության աշխատակիցների հետ քննարկումներին մասնակցում է առարկայական ծրագրի հեղինակը:

Վճարումը
Տարբեր դասարաններում միևնույն անունով դասընթացների` ուսումնական թեմաներով, նյութերով տարբերվող ծրագրերը համարվում են մեկ ծրագիր։
«Փորձարարական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի «Հեղինակային կրթական ծրագրերի  լրամշակում-ամբողջացում» ուղղությունից  ծրագրի լրամշակման համար  մանկավարժական աշխատողին (խմբին) տրվում է մինչև 50 000 (հիսուն հազար), ծրագրի մշակման համար` մինչև 100 000 (հարյուր հազար) ՀՀ դրամ լրավճար։