• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

5-12-րդ դասարանում կիսամյակային գնահատականը փոխելու կարգ

Ներքին կարգապահական կանոններ

5-8-րդ դասարաններում սովորողը կարող է փոխել դասընթացից (ուսումնական առարկայից) ստացած կիսամյակային (տարեկան) անբավարար կամ ցածր գնահատականը` որոշակի ժամկետում կատարելով ստանձնած առաջադրանքները: Առաջադրանքների կատարման ժամկետները որոշում է դպրոցի ղեկավարը, առաջադրանքները կազմում և արդյունքները գնահատում է դասավանդողը։

9-12-րդ դասարանում կիսամյակային գնահատականը փոխելու որոշում կայացրած սովորողը էլեկտրոնային նամակով դիմում է դպրոցի ղեկավարին` դիմումում նշելով դասընթացը։ Դպրոցի ղեկավարը ընդունում է հայտը, եթե սովորողը կիսամյակի ընթացքում դասընթացին ապահովել է 70 տոկոս ներկայություն, սովորողի հետ քննարկում և կնքում է ուսումնառության պայմանագրին լրացում, որում նշվում են առաջադրանքների կատարման ժամկետները, անրաժեշտության դեպքում` լրացուցիչ ուսումնական պարապմունքների կազմակերպման պայմանները։ Դպրոցի գրասենյակը սովորողին ուղարկում է առաջադրանքների հղումները: Սովորողը պայմանագրի լրացման մեջ նշված ժամկետներում կատարում է առաջադրանքները և տեղադրում իր բլոգում:

Կիսամյակում դասավանդվող դասընթացների ընդհանուր քանակի կեսից ավելիից անբավարար ունենալու դեպքում դպրոցի ղեկավարը, մանկավարժական խորհդի հետ քննարկելով, կարող է ընդունել ուսումնառության պայմանագիրը լուծելու որոշում։

Ժամկետից ուշ տեղադրված աշխատանքները չեն ստուգվում: Աշխատանքը ստուգում է դասընթացը կազմակերպած և իրականացրած դասավանդողը, դպրոցի ղեկավարի նշանակմամբ` այլ դասավանդող, որի համար դա կարող է համարվել լրացուցիչ աշխատանք

Ծնողի դիմումով սովորողի ուսումնական աշխատանքի գնահատումը կարող է իրականացնել հանձնաժողովը, որի կազմում ներառվում են դասավանդողը, դպրոցի ղեկավարի նշանակած այլ մասնագետը, դպրոցի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված անձը: Հանձնաժողովին նշանակում և գնահատման ժամանակացույցը որոշում է դպրոցի ղեկավարը։ 

Բոլոր արդյունքները սահմանված կարգով գրանցվում են գնահատման էլեկտրոնային մատյանում։

Առաջին կիսամյակի գնահատականների փոփոխության ժամկետները չեն կարող լինել ավելի ուշ, քան ընթացիկ տարվա ապրիլի 30-ը, իսկ երկրորդ կիսամյակինը` մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը։ Գրասենյակը վերահանձնման գործընթացի մասին սահմանված կարգով տեղեկացնում է սովորողի ծնողին, անհրաժեշտության դեպքում կամ ծնողի խնդրանքով տրամադրում է լրացուցիչ տեղեկատվություն առաջադրանքների և աշխատանքի ընթացքի մասին:Գնահատականը բարձրացնելու համար դիմող սովորողը պետք է տեղեկացված լինի, որ իր պատասխանից կախված` այն կարող է նաև իջնել: