Սիրով եմ մասնակցում պատանեկան աշխատանքային ճամբարի աշխատանքներին և գիտե՞ք ինչու, որովետև ամեն օր աշխատանքից հետո մասնակցում ենք մարզական պարապմունքների: Մի տեսակ անհամբերությամբ եմ սպասում հերթական պարապմունքին, ինչպես այսօր՝ հեծանվաերթին:
Արսեն Խաչատրյան
.....ու թող ցանկացած քառօրյա, այսպիսի ուրախ ու լավ տրամադրությամբ ընթանա
Պատումը՝ Մկրտչյան Միլենայի
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ դպրոց, 9-ի 4-րդ դասարան
Ամսի 13-ն էր, երբ տիկին Նոննան զանգահարեց մայրիկիս և տեղեկացրեց Օձունում կազմակերպվող ճամբարի մասին: Ես, լսելով դա, շատ ուրախացա և միանգամից համաձայնեցի գնալ: