• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Չարենցի օրը՝ Չարենցի հետ

 

 

 

 

 

Մարտի 13-ին՝  Եղիշե Չարենցի ծննդյան օրը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ԱրևելյանԱրևմտյանՀյուսիսայինՀարավային,ՄիջինԱվագ դպրոցների սովորողները, դասավանդողները, Հարություն Թոփիկյանի ուսուցչական երգչախումբը սիրով հրավիրում են մասնակցելու «Չարենցյան ֆլեշմոբ Երևանում» նախագծին:

Օրակարգ

Մաս առաջին. 

12:30-ից՝ կրթահամալիրի դպրոցներից քաղաքային թափառումներով երթ դեպի Չարենցի Երևան

14:00-ից՝ մասնակից խմբերի ուղղությունը դեպի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ

Ընթերցողական նյութերը՝ այստեղ:

Խմբերի ուղղությունները՝ այստեղ:

Մաս երկրորդ

14:30՝ Համերգ-ներկայացում Ա. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարանի կենտրոն-ինստիտուտում

Հարություն Թոփիկյանի ուսուցչական երգչախումբ, Վոկալ համույթ

Ծրագրում՝

  • Կոմիտասյան շարք. «Սարեն կուգա», «Էրվում եմ», «Առնեմ էրթամ իմ յարը»
  • Է. Հովհաննիսյան. « Անուշ անուրջով»
  • Կոմիտաս. «Յար ջան արի»
  • Եղիշե Չարենց «Ես իմ անուշ Հայաստանի»․ երժշտ․՝ Տիգրան Մանսուրյանի
    Վոկալ համույթ
  • Մովսես Խորենացի՝ «Անսկիզբն»
  • Ներսես Շնորհալի «Հայրապետ սուրբ եւ անբիծ»
  • Հայ ժողովրդական երգերի բազմաձայն մշակում «Հովն ընկավ», «Ծառի տակին կար կանեմ»

 

Ընթերցողական նյութերը՝ այստեղ:

Նախագծի համակարգող՝  «Լիսիցյան» ծեսերի կենտրոն: