Մարտի 13-ին՝ Եղիշե Չարենցի ծննդյան օրը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային,Միջին, Ավագ դպրոցների սովորողները, դասավանդողները, Հարություն Թոփիկյանի ուսուցչական երգչախումբը սիրով հրավիրում են մասնակցելու «Չարենցյան ֆլեշմոբ Երևանում» նախագծին:
Օրակարգ
Մաս առաջին.
12:30-ից՝ կրթահամալիրի դպրոցներից քաղաքային թափառումներով երթ դեպի Չարենցի Երևան
14:00-ից՝ մասնակից խմբերի ուղղությունը դեպի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ
Ընթերցողական նյութերը՝ այստեղ:
Խմբերի ուղղությունները՝ այստեղ:
Մաս երկրորդ
14:30՝ Համերգ-ներկայացում Ա. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարանի կենտրոն-ինստիտուտում
Հարություն Թոփիկյանի ուսուցչական երգչախումբ, Վոկալ համույթ
Ծրագրում՝
Ընթերցողական նյութերը՝ այստեղ:
Նախագծի համակարգող՝ «Լիսիցյան» ծեսերի կենտրոն: