• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճամբարի օրագիր․ մեր օրը Մ․ Սարյանի տուն-թանգարանում

Մենք այսօր գնացել ենք Մ․ Սարյանի տուն-թանգարան։ Այնտեղ տեսանք զանազան գեղեցիկ նկարներ։ Դրանք շատ վառ գույներ ունեին՝ կարմիր, դեղին, կապույտ, կանաչ։ Մեզ ասացին, որ Մ․ Սարյանը երբ եկել է Հայաստան, սկսել է վառ գույներով նկարել։ Մեզ նաև ցույց տվեցին Մ․ Սարյանի տունը և արվեստանոցը։

Ճամբարական՝ Ալիս Հովհաննիսյան

Մեր այցելության տպավորությունները և տեսապատումների շարքը՝ բլոգում։