• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հունվարի 9-ի Քոլեջի ճամբարային առօրյայի հաշվետվություն

Նկարագրություն: 
Հունվարի 9-ը Քոլեջում տոնական գեղեցիկ ցնծուն մի օր էր՝ նման կրթահամալիրի մոլորակում մշտապես աշխույժ ցանկացած օրվա: Ի զարմանս ձմռան ու երևանաբնակների` հաճախումն ուսանողների շրջանում շատ լավ էր, միայն պարտեզում փոքրիկների բացակայությունն էր շատ, որովհետև տասը ծնող եկել էր` անձամբ համոզվելու, որ պարտեզային պայմանները բարենպաստ են: Արդյունքը գոհացնող էր. ծնողները գոհ վերադարձան իրենց տները՝ այսօր՝ հունվարի 10-ին անպայման բալիկների հետ վերադառնալու խոստումով... Դե իհարկե, չէ՞ որ պարտեզի սենյակներում ջերմաստիճանը 18-20 աստիճան է, իսկ տրամադրությունը՝ արևային-նախագծային-հունվարյան-ճամբարային, մի խոսքով՝ տոնական: Եվ Շողիկ Պողոսյանի «Ֆլորարիում» նախագիծը և Մերի Խանջյանի «Արտադրությամբ ուսուցում»-ն իրենց ամենաթեժ բարձունքում էին՝ հետաքրքրված ուսանողների հարցերի ու հիացմունքի տարափի ներքո... Փառքդ շատ, Տեր, մեկնարկը տրված է...