ՀՐԱՄԱՆ
28.12.2021թ.
Որպես Ձմեռ պապի մրցանակ՝
- կրթահամալիրի բոլոր աշխատողներին նվիրել մեկական շիշ 2021թ. սեբաստացի գինի՝ խաղաղության ավետիսներով.
- 2021թ. նախագծային գործունեության արդյունքներով աշխատողների խմբին (հավելված) պարգևատրել 60.000-ական դրամով. հիմք «Դպիր» մանկավարժական հանդեսի խմբագրական խորհրդի առաջարկը։
Վճարումը կատարել կրթահամալիրի 2021թ. պարգևատրման ֆոնդի միջոցներից։
Կրթահամալիրի տնօրեն` Ս. Մարկոսյան
Հավելված
- Ալինա Թումասյանին՝ կրթահամալիրի բասկետբոլի թիմի վերածննդի համար.
- Լուիզա Քեշիշյանին՝ Պատանեկան, ուսուցչական երգչախմեբրի գործունեությունը կազմակերպելու համար.
- Իվետա Ջանազյանին՝ «Գյուղական ճամբար Զովաբերում» նախագծի համար
- Անի Ավետիսյանին՝ ռուսերենի նախագծային ուսուցման համար
- Արաքս Հովհաննիսյանին՝ «Ազգային ծեսերի իրականացումը հինգ տարեկանների խմբում և դրանց տարածումը» նախագծի համար
- Մարիամ Քալանթարյանին՝ «Տարվա եղանանկները» շարունակական նախագծի համար
- Լուսինե Բուշին՝ «Ծառատունկ լեռներում» նախագծի համար
- Տիգրան Զոհրաբյանին՝ ազգային պարերով սովորողների ոգևորության, տղաների պարող խմբի համար
- Սուսան Ամուջանյանին՝ Քոլեջի լուսանկարիչ ուսանողների խմբի հետ կրթահամալիրի տարեկան նախագծային գործունեության լուսաբանման, թիմային աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար
- Էլյա Սահակյանին՝ տարատարիք աշխատարանների նախագծի համար
- Գոհար Եղոյանին՝ Ծաղկունքում գյուղական ճամբարի համար
- Հասմիկ Ուզունյանին՝ Արտադրությամբ ուսուցման բլոգի համակարգման համար
- Լաերտ Գրիգորյանին՝ «Լիսիցյանի գրառած պարի վերականգնում՝ Թրապար» նախագծի համար
- Լիլիթ Առաքելյանին՝ «Սեբաստացու շարականները Սեբաստացու օրերին» նախագծի համար
- Մարինե Մկրտչյանին՝ անընդհատ և անդադար մենթորական աշխատանքի համար»
- Մարիամ Մնացականյանին՝ «Ազգային ծես «Խնոցի-հարոցի» ամենամյա նախագծի համար
- Սեդա Խաչատրյանին՝ «Ազգային խաղեր» նախագծի համար
- Շամիրամ Պողոսյանին՝ Հարավային դպրոց-պարտեզում 2021-2022 ուսումնական տարվա նոր միջավայրի համար
- Գևորգ Հակոբյանին՝ դասվարների համար մաթեմատիկայի ուսուցման մենթորական լաբորատորիայի կազմակերպման համար
- Միքայել Ղազարյանին՝ ամառային ռազմամարզական ճամբարների համակարգման համար։
Հիմք՝ Ձմեռ պապի գրասենյակի հայտը։