• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդունելություն կրթահամալիրի խաղողի և գինու դպրոցում

2019-2020 ուսումնական տարի

Կրթահամալիրի խաղողի և գինու դպրոցը շարունակում է ընդունելությունը կրթահամալիրի քոլեջում իրականացվող մասնագիտական կրթական ծրագրերով՝

  • միջին մասնագիտական՝ «Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն», որակավորումը՝ խմորման տեխնոլոգ,
  • նախնական մասնագիտական՝
    «Գինեգործություն և հյութերի արտադրություն», որակավորումը՝ գինու և հյութերի նախնական արտադրության վարպետ,
    «Այգեգործություն», որակավորումը՝ այգեգործ։

Ուսուցման պատշաճ միջավայր՝  լաբորատորիա-արհեստանոց-արվեստանոցներով։ Արտադրությամբ ուսուցում։
Կրթական ծրագրի կազմակերպումը՝ ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, ուսուցման անհատական գործիքներ։

Խաղողի և գինու դպրոցում իրականացվում են նաև՝

  • հանրակրթական ծրագրով սովորողի ընտրությամբ դասընթացներ 4-5-րդ, 6-8-րդ, 9-րդ, 10-12-րդ դասարաններում
  • լրացուցիչ ուսուցում։

Մանրամասն տեղեկությունների համար եկեք Քոլեջ՝ Անդրանիկի 92/1, զանգեք (010) 740022, (077) 092848,  (094) 132026, գրեք [email protected] հասցեով։