• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ժամը 12․00-ին՝ սեբաստացի կայանատեղիում

Նկարագրություն: 
2018-2019 ուսումնական տարվա մեկնարկի ամենակարևոր բաղադրիչներից է սովորողների անվտանգ տեղափոխումը։ 33 երթուղի-ուղղություն, որը համակարգող Լուսինե Մամիկոնյանի տեղեկացմամբ այսօր դարձավ 36, բարեհամբույր, հարազատացած ու սրտացավ վարորդներ, նորացված հարմարավետ մեքենաներ, ինքնակազմակերպվող, իրար ճանաչող սովորողներ, մի քիչ շփոթված նորեկներ, ուշադիր-լարված, ժպտացող պատասխանատու ուսուցիչներ, կազմակերպական մոբիլ հրահանգներ տվող փորձառու համակարգող, հեռվից հետևող կրթահամալիրի տնօրեն։ Այսպիսի միջավայրն է անվտանգության երաշխիքը։ Բարի երթ․․․