• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մի՞տքն է, համարձակությո՞ւնը, ոգեշնչո՞ւմը...

Նկարագրություն: 
Ֆոտոշրջայց է Հյուսիսային, Արևելյան դպրոցների, Քոլեջի լանջերով, ճանապարհ-ուղիներով: Ֆիզիկական միջավայրից երկար բացակայելուց հետո առանց այն էլ աչքիս ամեն ինչ նոր ու կանաչ, լույսի մեջ է երևում, ու ոչ հարազատության առումով օտարացած հայացքս կրթահամալիրի այս միջավայրին «այ, քեզ բան»-ն է, մտքում առաջացած դեռ անհասկանալի հարցերով: Ինչքան անլուծելի թվացող արգելքներ, պատնեշներ, որ համարձակ-անսպասելի լուծումներ են ստացել, անանցանելի ճանապարհներ, որ հիմա կանաչ անցումներ, ուղիներ են դարձել, բաժանող հարթավայրեր, որ կանաչով կամրջվել են, աղբավայրեր, որ կարծես՝ չեն էլ եղել… Այսքան իրական, տեղ-տեղ՝ անիրական, Բանգլադեշի քարուքռում: Մի՞տքն է, համարձակությո՞ւնը, ոգեշնչո՞ւմը, ինչի՞ արդյունք է այս հուզիչ արարումը… Շնորհակալ եմ ոգեշնչման համար, որ գործունեությամբ, գործողություններով, հուսով եմ, կդրսևորվի, կարտահայտվի: