• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պահմտոցի խաղացող շատրվաններ

Նկարագրություն: 
Մոսկվան, իրոք, գեղեցիկ քաղաք է: Հավանում եմ հատկապես Արբատը: Մոսկվայում ամենուրեք կարելի է հանդիպել հետաքրքիր կառույցների, շատրվանների, արձանախմբերի, ճարտարապետական ինքնատիպ լուծումներ ունեցող շենքերի: Այստեղ համադրված են անցյալն ու ներկան, կարելի է հանդիպել խստադեմ բայքերների և անվագլորներով երթևեկող չարաճճի տատիկ-պապիկների: Մոսկվայում մի բան կար, որը հնարավոր չէր չնկատել ու չգնահատել: Ամեն ինչ մինչև վերջ մտածված է այնպես, որ հարմար լինի շարքային քաղաքացուն, զբոսաշրջիկին: Մոսկվա գետի ափերին տեղադրված են հատուկ հարմարանքներ, որպեսզի մարդը հանգստանալիս կարողանա նաև հենվել: Իսկ շքեղ կառույցները, ի տարբերություն մերինի, բաց են բոլորի առաջ: Կարելի է միաժամանակ և՛ զբոսնել, և՛ հանգստանալ, և՛ կերակրվել, և՛ մարզվել, և՛ գնումներ կատարել: Մի բան կար Մոսկվայում, որ ուզեցա, շա՜տ ուզեցա, որ լինի մեր կրթահամալիրում (տեսա նաև տեղանքը` Մայր դպրոցի մուտքի երկու կողմերում): Խոսքը աշխարհահռչակ բրենդային խանութների Օutlet Village կոչվող տարածքում գործող շատրվանների մասին է: Ի տարբերություն տեսածս մյուս շատրվանների, սրանք նախատեսված են մանուկների համար: Դա յուրօրինակ ջրախաղահրապարակ է: Պատկերացրեք շատրվաններ, որոնք պահմտոցի են խաղում մանուկների հետ: Ջրի շիթերի բարձրությունը չէր անցնում խաղացող երեխաների հասակից, դա հնարավորություն էր տալիս բռնել ու բաց թողնել ջրի շիթերը, խաղալ, վազվզել բարձրացող ու իջնող ջրերի հետ: Տեսնելու բան էր...