Նկարագրություն:
Մեր ճամբարային օրը սկսեցինք թենիսի սրահում:Մի լավ թենիս խաղացինք ու գնացինք դպրոցի մոտ գտնվող այգին, խաղում էինք մեզ համար ու հանդիպեցինք պատվելի Թամարի ծանոթ նկարչին՝ Ալբերտ Հովսեփյանին: Միասին քայլեցինք դեպի նրա
արվեստանոցը: Արվեստանոցում շատ հետաքրքիր էր, մենք հարցեր էին տալիս նկարչին ու ստանում հետաքրքիր պատասխաններ: Տիար Ալբերտը ամեն նկարի մասին մի զարմանալի պատմություն էր պատմում: Հետո մենք՝ ես ու Լիանան, դաշնամուր նվագեցինք: Նկարիչ Ալբերտը մեր նվագը շատ հավանեց: Վերջում նա մեզ ասաց, որ երջանիկ է այն մարդը, ով իր սիրած գործով է զբաղվում ու մեզ մաղթեց, որ մենք կյանքում երջանիկ լինենք և գտնենք մեր սիրելի զբաղմունքը:
Նյութը պատրաստեց Էդուարդ Ջահանգիրյանը, ճամբարական
Լուսանկարները՝ պատվելի Թամարի