• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հոգևորություն

Կոնստանտին Շերեմետև
Հոգևորություն

Ես անընդհատ մի կարևոր միտք եմ կրկնում. ինտելեկտը հարկավոր է նյութական աշխարհը փոխելու համար։ Դրա համար էլ ստուգել՝ աշխատում է արդյոք Ձեր ինտելեկտը, հնարավոր է միայն նյութական արդյունքներով։
Դրանք չափվում են կա՛մ փողի քանակով, կա՛մ համբույրների. Նայած՝ որն եք նախընտրում։ Բայց կարևոր է ի նկատի ունենալ, որ մտքերը, նույնիսկ ամենաիմաստունները, կամ մտադրությունները, անգամ ամենահիանալիները, կյանքում հաշվի մեջ չեն։ Հաշվվում են միայն արդյունքները, որոնք հնարավոր է տեսնել, փորձել, շոշափել։
Բայց ինձ պարբերաբար առարկում են, թե ես հաշվի չեմ առնում հոգևորությունը։ Հետո շատ մշուշապատ դատողություններ են գալիս հոգևորության մասին։
Դրա համար լավ կլինի՝այդ հարցը մշուշազերծենք՝ ի՞նչ է հոգևորությունը և ինչպես է դա կապված ինտելեկտի աշխատանքի հետ։

Սուրբ պարզություն

Եվ ասաց նրանց Հիսուսը.
- Պատասխան տվեք. ասում եք՝ ո՞վ եմ ես։

Եվ նրանք պատասխանեցին.
-Դու մեր գոյության հիմքի էսխատոլոգիական
մանիֆեստացիան ես, որ հայտնվել ես մեզ,
մեր իսկ էության օտնոլոգիական հիմնավորման
ենթատեքստը։

Եվ պատասխանեց նրանց Հիսուսը.
-Ի՞նչ… ի՞նչ։

Հոգևորությունը մարդու համար կարևոր հասկացություն է, բայց ընդունված է այդ հասարակ հասկացության շուրջը հավաքել պաճուճազարդ բառերից խուճուճ մտքեր։
Իրականում հոգևորությունը նյութական արդյունքների կիրառումն է մարդու կյանքը բարվոքելու համար։
Դրա համար հոգևորության տեսանկյունից մարդկանց վարքը կարելի է բաժանել երեք խմբի՝

  1. Հակահոգևորություն կամ մոլեռանդություն. սա սպանություն ու ծաղր է մարդու նկատմամբ հանուն որոշակի գաղափարի։ Սովորաբար գործում է քաղաքական կամ կրոնական համակարգերի շրջանակներում։
  2. Ոչ հոգևորությունը քեզ ՝որպես մարդ,  ոչնչացնելն է։ Ոչ հոգևորության ամենապայծառ օրինակը հարբեցողն է, ով, ընտանիքը թողնելով առանց գոյատևման միջոցների, տան իրերը ծախում է, որ թույնի հերթական չափաբաժինը գնի։
  3. Հոգևրությունը քեզ որպես մարդ զարգացնելն է և նյութական արդյունքների ուղղումը քո և շրջապատիդ կյանքը լավացնելուն։
    Հոգևորության մասին խոսելիս հարկավոր է մի բան հիշել. որ հոգևոր լինելու համար հարկավոր է ունենալ այդ նյութական արդյունքները։

 Իսկական հոգևորություն

Հոգևորությունը կրոնի հականիշն է,
որովհետև հատուկ է բոլոր մարդկանց,
այնինչ կրոնը ընդամենը պատրաստի միտք է՝
նախատեսված նրանց համար, ովքեր ի վիճակի չեն
գտնելու զարգացման սեփական ճանապարհը։
Բերնար Վեբեր

Քանի որ հոգևորությունը ծածկված է բառերի մշուշապատ քողով, շատ հեշտ է խաբվելն ու կեղծ հոգևորությանը հետևելը։ Յուրի Նովիկովը գրում է. «Օրինակ՝ մեզ առաջարկում են հեռու երկրներ գնալ, որ սուրբ լեռը բարձրանանք, սուրբ գետում լողանք, մեդիտացիա անենք հին ավերակների մեջ և այլն։ Դրա հետ էլ խոսում են շնորհի զգացումից, ներքին տեսողության բացման, ինչ-ինչ «նուրբ» (կամ կոշտ) ուղիների, գիտակցության ընդարձակման, ինչ-որ բարձր գոյերի և այլնի մասին։ Հաստատվում է, որ դա լավ է հոգևոր զարգացման համար։ Եկեք մեր առանցքային հարցերը տանք։
Լավ, ասենք՝ մարդ բարձրացավ էդ սարը, լողաց գետում, մեդիտացիա արեց։ Հետո՞։ Ի՞նչ է նրա մեջ փոխվելու։ Դրանից հետո չի՞ կարող ստել, գողանալ, ստորացնել, սպանել։ Փոխելո՞ւ է կյանքը, ապրելու է խղճի մտո՞ք, զբաղվելու է ճշմարիտ ինքնաիրացմա՞մբ։ Նա գոնե մի աստիճանով մոտեցե՞լ է Արարչին։ Բոլորովին էլ ոչ։ Ինչպիսին որ մեկնում են այնտեղ, այդպիսին էլ վերադառնում են։ Միակ բանը՝ կարող են ընկերների շրջապատում գլուխ գովալ իրենց երկար, դժվար ուշատթանկարժեքուխտագնացությամբ, իրենց փորձառություններով։ Բայց ի՞նչ կապ ունի էստեղ հոգևոր զարգացումը։ Տվյալ դեպքում դեպի հոգևորություն ոչ մի առաջընթաց էլ չկա։ Արժե՞ր արդյոք։ Չէ՞ որ մարդու մարմնի՝ տարածության մեջ ինչ-որ տեղաշարժ չի կարող ինքնաբերաբար նրան ավելի լավը դարձնել։
Տարբերելու համար իսկական հոգևորությունը կեղծից հերիք է միայն քեզ հարցնես. «Իմ գործողություններից որևէ մարդու կյանքը կդառնա՞ ավելի լավը, ավելի ուրախ, ավելի երջանիկ»։ Եթե պատասխանն «այո» է, դա հոգևոր ճանապարհ է։
Իսկական հոգևորության հրաշալի օրինակ է նկարագրում Ռենդի Փաուշն իր «Վերջին դասախոսություն» գրքում.
«Մի տասը տարի առաջ, մի անգամ, երբ Քրիսը յոթ տարեկան էր, իսկ Լորեն՝ ինը, ես որոշեցի ման տալ նրանց իմ նոր «ֆոլքսվագեն» կաբրիոլետով։
-Զգույշ կվարվեք քեռի Ռենդիի նոր մեքենայի հետ,- խիստ զգուշացրեց երեխաներին քույրս,-նստելուց առաջ ոտքներդ մաքրեք։ Տեսեք՝ բան չթափեք մեջը, չկեղտոտեք նոր մեքենան։
Ես նրան լսում էի և, որպես իսկական ամուրի քեռի, մտածում. «Այ, էսպես ենք նախօրոք տրամադրում երեխաներին ինչ-որ վատ բանի։ Իհարկե, կարող են պատահաբար իմ մեքենան կեղտոտել, երեխաների հետ միշտ էլ էդպիսի բան լինում է»։ Դրա համար էլ քրոջս խոսքերին ուշադրություն չդարձրի։ Մինչ նա երեխաներին վարքի կանոններն էր ներշնչում, ես ցուցադրաբար բացեցի գազով ջուրը, շուռ տվեցի հետևի նստատեղերին։ Ես ուզեցի ցույց տալ, որ մարդիկ շատ ավելի կարևոր են, քան իրերը։ Մեքենան, նույնիսկ ամենահրաշալին (իսկ իմ կաբրիոլետը հենց այդպիսին էր), ընդամենը իր է»։

Թարգմանեց Հասմիկ Ղազարանը