«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունում գործող մեդիաակումբը հրավիրում է մասնակցելու ֆոտո և վիդեո անվճար դասընթացների: Մասնակիցները կսովորեն նաև, թե ինչպես օգտագործել սոցիալական մեդիայի գործիքները մեդիաքարոզարշավներ և ակցիաներ կազմակերպելու համար:
Ընտրությունը կանցկացվի մրցութային կարգով: Դրան կարող են դիմել 13-17 տարեկան պատանիները: Կազմակերպությունը հատկապես խրախուսում է հաշմանդամություն ունեցող երեխաների մասնակցությունը:
Լուսանկարչության, ռեժիսորական և օպերատորական վարպետության դասընթացները կօգնեն մասնակիցներին վեր հանել իրենց իրավունքներին, շրջակա միջավայրին վերաբերող հարցեր և այլ հուզող թեմաներ: Մասնակիցների համար կկազմակերպվեն ֆոտո և վիդեո արշավներ, ֆիլմի դիտում-քննարկումներ, ուսուցողական այլ միջոցառումներ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը և այն ուղարկել [email protected] էլ. հասցեին մինչև մարտի 7-ը:
Հասցե` Կորյունի 19 ա, 2-րդ հարկ:
Հեռախոս` 560143, 589186