Նոր դպրոցում կերպարվեստ դասավանդող Ավետիկ Ալավերդյանը 2012թ. փետրվարի 28-ին գտնվել է աշխատավայրում ալկոհոլ օգտագործած, ոչ սթափ վիճակում: Դպրոցի ղեկավար Լուսինե Փաշայանը մեկուսացրել է Ավետիկ Ալավերդյանին սովորողներից: Ցավոք, Ավետիկ Ալավերդյանը առաջին անգամ չէ ալկոհոլ օգտագործած վիճակում ներկայանում աշխատանքի, տարբեր մակարդակներով զգուշացումները արդյունավետ չեն: Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքով և կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններով.
- դադարեցնում եմ դասավանդողի նրա պայմանագրային պարտականությունները ս.թ. փետրվարի 28-ից.
- անհատապես զգուշացնում եմ յուրաքանչյուր աշխատողի, որ արգելվում է աշխատանքային օրերին (երկուշաբթի-ուրբաթ) և ժամերին (9:00-17:00) կրթահամալիրի կրթական օբյեկտներում որևէ պատրվակով ալկոհոլի օգտագործումը.
- ալկոհոլ օգտագործած կամ ոչ սթափ վիճակում աշխատանքի ներկայանալը ճանաչում եմ որպես արտակարգ պատահար, պարտավորեցնում եմ դպրոցների ղեկավարներին անմիջապես մեկուսացնել նման աշխատողին սովորողներից և անհապաղ տեղեկացնել ինձ.
- զգուշացնում եմ, որ յուրաքանչյուր նման դեպքում դադարեցնելու եմ աշխատանքային պայմանագիրը աշխատողի հետ:
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան