• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեդիահրատարակչության աշխատակարգ

Մեդիահրատարակչությունը սպասարկում է կրթահամալիրում իրականցվող պետական այընտրանքային, հեղինակային մանկավարժությանը, ներկայացնումկրթական, ուսումնական ծրագրերի մշակման և իրականացման, հետազոտական աշխատանքի արդյունքները`

  • դասընթացների ծրագրեր
  • մեթոդական մշակումներ
  • ուսումնական նյութեր, այդ թվում`ձեռնարկներ, նյութերի ժողովածու,
  • ուսումնական գործունեության արդյունքում ստեղծված նյութեր,
  • ուսուցման արդյունքների վերլուծություն։

Նպաստում է կրթահամալիրի սովորողների և ուսուցիչների կողմից մեդիահրատարակչական նոր ծրագրերի յուրացմանը և կիրառմանը:

Հրատարակման ենթակա նյութեր.

  • մասնաժողովի կողմից հաստատված առարկայական ծրագրեր, ուսուցիչների ներկայացրած անհատական կամ խմբային աշխատանքի արդյունք ուսումնական նյութեր.
  • փորձագետների կողմից երաշխավորված   հետազոտական աշխատանքի արդյունքներ, որոնք իրականացվել են  «Փորձարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի շրջանակում  
  • մրցանակային կամ այլ հանձնաժողովների կողմից ընտրված, կրթահամալիրի ստեղծագործական հավաքների նյութեր, միջազգային, հանրապետական ցուցահանդեսներում և ստեղծագործական հավաքներում կրթահամալիրը ներկայացնող նյութեր.
  • կրթահամալիրի ուսումնական կենտրոնների հայտով   ներկայացված նյութեր
  • դասավանդողների, սովորողների հոդվածներ  և թարգմանություններ  

Նյութերը հրապարակվում են`

  • mskh.am-ում, նրա ենթակայքերում` Մեդիագրադրանում, «Դպիրում», TVmskh-ում և այլ
  • առանձին սկավառակներով։

Խմբագրի աշխատանքը.

  • «Փորձարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի տարեկան բովանդակության համապատասխան` հրատարակչության տարեկան (կիսամյակային, ամսական) ծրագրի կազմում և ներկայացում մասնաժողովի հաստատմանը.
  • հաստատված ծրագրի շրջանակում ուսումնական կենտրոններին, ուսուցիչների խմբերին և անհատ ուսուցիչներին տրվող պատվերների ձևակերպում.
  • ծրագրի շրջանակում հետազոտական աշխատանքների հայտերի գրանցում սահմանված կարգով և դրանց ներկայացում մասնաժողովի հաստատմանը.
  • հրատարակման ենթակա նյութերի խմբագրման-սրբագրման կազմակերպում.
  • հրատարակվողնյութերի ներկայացում մեդիագրադարան և մեդիատպագրության.
  • սահմանված կարգով ամսական, կիսամյակային, տարեկան հաշվետվության ներկայացում: