2019թ. ապրիլի 11-15-ը կրթահամալիրում Հայաստանի և Վրաստանի ԿԳՆ հավանությամբ կազմակերպվող «Վրացերենի օրեր կրթահամալիրում» ամենամյա նախագիծը «Հայ-վրացական հանրակրթական կամուրջների» տասնամյակի տոնական հարթակ է։ Երկրորդը հոկտեմբերին կլինի Թբիլիսիում։
Մեր հյուրն է Թբիլիսիի մեր գործընկեր, հանրակրթական կամուրջների նախաձեռնող թ.98 դպրոցի խումբը՝ տնօրեն Գիորգի Մոմցելիձեի ղեկավարությամբ։ Կամուրջը կա՝ նաև շնորհիվ վրացական կողմի, Գիորգի Մոմցելիձեի հետևողական ջանքերի։
Նախագծի ընթացքին, արդյունքներին կարող եք հետևել կրթահամալիրի կայքի հայերեն, վրացերեն էջերում, ուսումնական բլոգներում, սոցցանցում։
Ապրիլի 13-ը նախագծի հանրային ներկայացման օրն է՝
Սիրով հրավիրում ենք մասնակցելու տոնին, լուսաբանելու։
Մեր հասցեն՝ Բաբաջանյան 25, հեռախոսներ՝ 73 23 30, 74 00 42
Լուսանկարը՝ Անի Սարգսյանի