• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թումանյանական ոգեշնչում

Սոնա Փափազյանի գրառումը, Ֆիլմը պատրաստեց երկարացված օրվա կազմակերպիչ` Փառանձեմ Գրիգորյանը

Արևմտյան դպրոցի վեց տարեկանները այնքան են հավանել Լիլիթ Բլեյանի և Սոնա Հովհաննիսյանի «Ամպն ու սարը»  երգը, որ երկարացված օրվա ճամբարում ինքնաբուխ կազմավորված գեղանիների երգչախմբով  և իրենց ավագ ընկերուհու` 4-րդ դասարանցի Մարիաննայի նվագակցությամբ, փորձեցին հավեսները հանել ու երգել, ինչպես նաև նախապատրաստվել  «Ձոն»  մեդիաուրբաթին, որին առիթ ենք ունենալու ունկնդրելու և  երգի հեղինակի հետ երգելու։ Բա~։