Էկոդաս Թբիլիսիում նախագծի մասնակիցներն արդեն սիրելի մայրաքաղաքում են։
Թիվ 98 դպրոցի սովորողներն մեծ ոգևորությամբ մեզ դիմավորեցին։ Դիտեք ֆեսյսբուքյան ուղիղ միացումը՝ ինչպես էին հայ-վրացական երգ ու պարով դիմավորում դպրոցի սովորողները:
Ծանոթացանք աշխատանքային ծրագրին, անելիքներին: Այս տարի մեր խմբին անակնկալ էր սպասվում: Բոլոր սովորողները պետք է մնային ոչ թե դպրոցականների ընտանիքներում, այլ հյուրատանը: Դա, իհարկե, մեր խմբին ամենից շատն ուրախացրեց, չնայած որ բոլորը պատրաստվել էին ապրելու թբիլիսյան ընտանիքներում, հուշանվերնեի էին պատրաստել: Ինչևէ, երեկոյան զբոսանքին միացան նաև մեզ ընդունող սովորողները, ովքեր սիրով պատմում ու ներկայացնում էին իրենց քաղաքը:
Դիտեք մի քանի կադր երեկոյան Թբիլիսից: