Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հայտարարում է բաց մրցույթ՝ կրթահամալիրի քոլեջի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Թեկնածուին ներկայացվող պահանջները.
- բարձրագույն կրթություն,
- կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերի, կրթահամալիրի զարգացման ծրագրերի հիմնադրույթների իմացություն.
- հայերենը՝ մայրենի լեզու, առնվազն մեկ օտար լեզվի գործածում մասնագիտական աշխատանքում, համակարգչային MS Office ծրագրային փաթեթի տիրապետում, համացանցից օգտվելու սովորություն.
- ունենա նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական կրթության հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր կամ պատրաստ լինի անցնելու վերապատրաստումը, մասնակցելու հավաստագրի քննությանը:
Աշխատանքի նկարագրությունը.
- ներկացնում է կրթահամալիրի քոլեջի զարգացման ծրագիրը, մշակում զարգացման ծրագրից բխող տարեկան աշխատանքային պլան, քոլեջի տարեկան նախահաշիվը, հաշվետվությունը.
- կազմակերպում է քոլեջում իրականացվող նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական կրթության ծրագրերի, ուսումնական պլանների, դասընթացների ծրագրերի, մոդուլների մշակում-իրականացումը, սովորողների ընդունելությունը, արտադրությամբ ուսուցումը, փորձառությունը, պետական որակավորման ներկայացումը։
Հայտը լրացրեք առցանց։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք Րաֆֆու 57, զանգեք 010-74-72-46: