«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը մրցութային կարգով աշխատանքի է հրավիրում թավջութակի, կիթառի դասավանդողների։
Կրթահամալիրում երաժշտություն դասավանդողը.
- ունի բարձրագույն կրթություն, գործող երաժիշտ է. մասնակցում է երաժշտության կենտրոնի համերգային նախագծերին,
- գիտի առնվազն մեկ օտար լեզու, համակարգիչը, համացանցը կիրառում է ամենօրյա աշխատանքում,
- վարում է իր ուսումնական բլոգը,
- սիրում է ճամփորդել,
- կարողանում է.
կազմել առարկայական ծրագիր,
ստեղծել ուսումնական նյութեր,
կազմել և սովորողների հետ իրականացնել համերգային, ուսումնական այլ նախագծեր,
կազմակերպել ճամբար:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կրթահամալիր, զանգեք 098 919 920:
Հայտը լրացրեք առցանց: