• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի կրթական պարգևի մրցութային հանձնաժողովի հետ հանդիպման մասնակցելու մասին

ՀՐԱՄԱՆ
03.05.2017թ.
 

2017թ. մայիսի 4-ին՝ ժամը 14.00,  Երևանի Պոլիտեխնիկական համալսարանում կայանալու է ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի սովորողների ամենամյա կրթաթոշակի մրցանակի հանձնաժողովի հանդիպումը թեկնածու դպրոցների ղեկավարների և թեկնածու սովորողների հետ։ Կրթահամալիրից մրցանակի հավակնորդների մասնակցությունը արդյունավետ կազմակերպելու նպատակով.

  1. հանդիպմանը մասնակցելը համարել ուսումնական աշխատանք.
  2. հաստատել կրթահամալիրից հանդիպման մասնակիցների ցուցակը.
  3. խմբի ղեկավար նշանակել Հասմիկ Ղազարյանին.
  4. մրցանակի հավակնորդներին` մինչև հանդիպումը ուսումնասիրեն ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի սովորողների ամենամյա կրթաթոշակի կազմակերպման մասին տեղեկություններ, նյութեր, իրենց բլոգներում հրապարակեն իրենց ուսումնական գործունեությունը և նախասիրությունը ներկայացնող նյութեր.
  5. հանդիպումը mskh.am-ում լուսաբանում են նույն օրը.
  6. խմբի մեկնումը` Մայր դպրոցից` քաղաքային տրանսպորտով։

Կրթահամալիրի տնօրեն՝   Ա. Բլեյան

Մրցանակի հավակնորդներ

10-րդ դասարան

  1. Ստեփանյան Դավիթ
  2. Տատինցյան Դիանա
  3. Ասատրյան Սիրանուշ
  4. Երանոսյան Մերի
  5. Իսկանյան Հուրի
  6. Թելունց Էրիկ
  7. Ավետիսյան Գագիկ
  8. Հովհաննիսյան Գոհար

11-րդ դասարան

  1. Մարտիրոսյան Արման

12-րդ դասարան

  1. Ղալամքարյան Նարե