Պատմում է ավագ դպրոցի սովորող Նանե Սարգսյանը:
Անցած շաբաթ Թումոյի մեր թիմը՝ կազմված երեք ուսանողից և երեք դասընթացավարից, այցելեց Ֆրանսիայի ամեագեղեցիկ քաղաքներից մեկը՝ Լիոն, ծանոթանալու Grame ընկերության կողմից ստեղծված Faust ծրագրավորման լեզվին, որը համատեղում է երաժշտությունը և տեխնոլոգիաները։ Մենք մասնակցեցինք մեկ շաբաթյա ինտենսիվ դասընթացի, որի ընթացքում կազմեցինք ուսուցման ծրագիր Faust լեզվի մասին, որպեսզի այն դասավանդենք նաև Հայաստանում։