Ամփոփվեց «Անկախություն 25» ինտելեկտուալ առաջին մրցաշարը: Այն կազմակերպել էին կրթահամալիրի «Ապոլլոն» գիտակների ակումբը և Գյումրու «Խորան Արդ» ինտելեկտուալ ակումբը: Մրցաշարի արդյունքները հետևյալն են:
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղում հացթեց կրթահամալիրի «Ապոլլոն» թիմը: «Բռեյն-ռինգի» մրցաշարում հաղթող դարձավ կրթահամալիրի մեկ այլ նորաստեղծ թիմ ̀ «ՎամԷսան», իսկ «Էրուդիտ Կվարտետ» մրցաշարում հաղթեց Գյումրու «Ֆոտոն» վարժարանը ներկայացնող համանուն թիմը: Ընդհանուր առմամբ մրցաշարին մասնակցեց 11 թիմ, որոնցից 5 թիմը ներկայացնում էր Երևան քաղաքը, իսկ 6 թիմը՝ Գյումրին: Մրցաշարը կրելու է ավանդական բնույթ: Հաջորդ փուլում կրթահամալիրի թիմերը կմասնակցեն Գյումրու դպրոցական բաց առաջնությանը: