• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Անհեթեթ օրենքներ

Արևմտյան Վիրջինիա նահանգում արգելվում է սուլել ջրի տակ: Հետաքրքիր է, այս օրենքի հեղինակները երբևէ փորձե՞լ են կատարել այդ գործողությունը…

Մասաչուսեթս նահանգում չի թույլատրվում քնել առանց լոգանք ընդունելու: Խռմփացնել այս նահանգում կարելի է, եթե ննջասենյակի բոլոր լուսամուտներն ամուր փակված են:

Արիզոնայի ավանակները զրկված են լոգարաններում քնելու հաճույքից: Եթե մարդն այդ նահանգում ջուր է խնդրում, և  դուք չեք տալիս, կոպտորեն խախտում եք օրենքը: Իսկ եթե ձեզ վրա հարձակվել են, դուք իրավունք ունեք պաշտպանվելու միայն այն տեսակի զենքով, որով սպառնում է հանցագործը:

Այովայում միձեռնանի դաշնակահարներին արգելվում է համերգի համար գումար վերցնել: Եվ հանկարծ չփորձեք ձեր սիրելիի հետ 5 րոպեից ավելի համբուրվել. կտուգանվեք:

Նևադայում մինչ օրս գործում է մի օրենք, համաձայն որի՝դուք կարող եք կախել նրան, ով ձեր տարածքում գնդակահարել է ձեր շանը:

Կենտուկիում չի կարելի երկնագույն ներկել և վաճառել հավի, բադի ճտեր, ճագարներ: Սակայն այս օրենքը գործում է միայն, եթե վաճառվող կենդանիների քանակը 6-ից պակաս է: Մեծաքանակ առևտրի դեպքում, խնդրեմ,  որքան ցանկանում եք ներկեք ու վաճառեք:

Կալիֆոռնիայում առանց վարորդի մեքենան իրավունք չունի զարգացնելու ժամում 60 մղոնից ավելի արագություն: Արգելվում է նաև կենդանիների վրա կրակել շարժվող ավտոմեքենայից: Միակ բացառությունն արված է կետերի համար. ձեր «Մերսեդեսով»  հանգիստ կարող եք մտնել օվկիանոսը և կոտորել կետերին:

Արկանզաս: Այստեղ  կարելի է հարվածել սեփական կնոջը, սակայն ամսվա մեջ մի անգամից ոչ ավելի: Գործում է նաև օրենք, ըստ որի Արկանզաս գետն իրավունք չունի բարձրանալու ավելի, քան Լիթլ Ռոք քաղաքի կամուրջն է: Օրենքը խախտողը կպատժվի անհապաղ:

 

Անհեթեթ օրենքների լրաքաղը` Աննա Մանուկյանի